Կիրակի՝ ապրիլի 27-ին, Անգլիայում տեղի ունեցավ Պրեմիեր լիգայի 34-րդ տուրի խաղը, որում «Լիվերպուլը» սեփական դաշտում 5-1 հաշվով հաղթեց «Թոթենհեմին» և ժամանակից շուտ ապահովեց չեմպիոնական տիտղոսը։
Լոնդոնյան ակումբը կրեց իր 19-րդ պարտությունը Անգլիայի ընթացիկ առաջնությունում։
Սա «Թոթենհեմի» Պրեմիեր լիգայի ամենավատ ցուցանիշի կրկնությունն է. «Թոթենհեմը» 19 պարտություն է կրել 1993-94 մրցաշրջանում։
Լոնդոնցիները մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը Պրեմիեր լիգայում դեռ չորս խաղ ունեն անցկացնելու՝ «Վեսթ Հեմի», «Քրիսթալ Փելասի», «Ասթոն Վիլայի» և «Բրայթոնի» դեմ։