«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է Անգլիայի գավաթի եզրափակիչ դուրս գալը: «Քաղաքայինները» կիսաեզրափակչում 2-0 հաշվով հաղթեցին «Նոթինգհեմ Ֆորեսթին»:
«Յոթ կիսաեզրափակիչ անընդմեջ և երեք եզրափակիչը խոսում են այս սերնդի խաղացողների և ակումբի բարձր մակարդակի մասին։ Մենք շատ ուրախ ենք այստեղ լինելու համար։
Այս մրցաշրջանը շատ հաջող չէր, քանի որ դա որոշվում է Պրեմիեր Լիգայի արդյունքներով։ Խաղի սկզբում խփած գոլը մեզ օգնեց, դրանից հետո մենք շարունակեցինք խաղալ նույն տեմպով, բայց խաղի վերջին երրորդում մենք այնքան էլ լավը չէինք և բաց թողեցինք գոլ խփելու երեք կամ չորս հնարավորություն։
Իհարկե, մրցակիցը նույնպես պահեր ուներ։ Մեր դարպասապահը լավ խաղաց, դա չի կարելի հերքել, բայց ընդհանուր առմամբ մենք շատ լավ խաղացինք։ Ես ուրախ եմ, որ կրկին եզրափակչում եմ», – մարզչի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։