Սիմոնե Ինձագին մեկնաբանել է Բենջամին Պավարի վնասվածքը

«Ինտերի» մարզիչ Սիմոնե Ինձագին պատասխանել է պաշտպան Բենջամին Պավարի վնասվածքի վերաբերյալ հարցին։

«Պավարը ձգեց կոճը, այդ պատճառով էլ նա ստիպված եղավ փոխարինվել։ Մոտակա օրերին կտեսնենք, թե որքան լուրջ է դա։ Նա շատ կարևոր է մեզ համար», – DAZN-ին ասել է Ինձագին։

Չորեքշաբթի՝ ապրիլի 30-ին, «Ինտերը» Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում կմրցի «Բարսելոնայի» հետ։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։