Բրազիլիայի ազգային հավաքականի և «Բարսելոնայի» նախկին հարձակվող Ռոնալդինյոն խոսել է լեգենդար ֆրանսիացի կիսապաշտպան Զինեդին Զիդանի մասին։
«Ես միշտ հիացել եմ Զինեդինի խաղով։ Ափսոս, որ երբեք նրա հետ չեմ խաղացել։ Զիզուն իդեալական ֆուտբոլիստ է։ Ես նրան հարգում եմ որպես մարզիչ», – բրազիլացու խոսքերն է մեջբերում Lequipe-ը։
Հիշեցնենք, որ իր կարիերայի ընթացքում Զիդանը խաղացել է «Ռեալ Մադրիդում», «Յուվենտուսում» «Կանում» և «Բորդոյում»։