Անդրեա Կամբիասոն կարող է տեղափոխվել անգլիական գրանդ

Իտալացի պաշտպան Անդրեա Կամբիասոն, ով հանդես է գալիս Թուրինի «Յուվենտուսում», կարող է կարիերան շարունակել Անգլիայում։ Այս մասին հաղորդում են The Sun-ը։

Աղբյուրի համաձայն՝ պաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին»։ Կամբիասոն կարող է փոխել ակումբը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Ֆուտբոլիստի պոտենցիալ տրանսֆերի գումարը գնահատվում է 40 միլիոն եվրո։

Այս մրցաշրջանում Կամբիասոն մասնակցել է «Ծեր Սինյորայի» 39 հանդիպման, դառնալով՝ երկու գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի հունիսի վերջը։