«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոտը՝ Յուրգեն Կլոպի մասին

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոտը խոսել է թիմի նախորդ գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի մասին։

Ապրիլի 27-ին «Մերսիսայդցիները» Պրեմիեր Լիգայի 34-րդ տուրում հաղթեցին «Թոթենհեմին» (5-1) և ժամկետից շուտ դարձան չեմպիոն։

«Ես 99.9%-ով վստահ եմ, որ եթե հանեմ հեռախոսս, Յուրգենից հաղորդագրություն կլինի։ Մենք շատ հաճախ էինք շփվում մրցաշրջանի ընթացքում։

Կարծում եմ՝ անցյալ մրցաշրջանում նա ցույց տվեց, թե որքան հիանալի մարդ է՝ ինձ ներկայացնելով։ Բայց գլխավորը այն թիմն է, որը նա թողեց և որը կարողացավ նվաճել գավաթը», – Սլոտի խոսքերն է մեջբերում BBC-ն։