«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը կիսվել է իր զգացմունքներով Պրեմիեր Լիգայում հաղթելու կապակցությամբ։
«Անհավանական է։ Հաղթել Պրեմիեր Լիգան երկրպագուներիդ առջև՝ ինչ-որ յուրահատուկ բան է։ Դու տեսնում էիր նրանց աջակցությունը յուրաքանչյուր խաղում։ Դա շատ ավելի լավ է քան հինգ տարի առաջ։ Հիմա մենք ունենք այլ թիմ, այլ մարզիչ, այնպես որ մենք կարողացանք ցույց տալ, որ կարող ենք դա կրկին անել, և դա ինչ-որ յուրահատուկ բան է», – Սալահի խոսքերն է մեջբերել Sky Sports-ը։
«Լիվերպուլը» հոլանդացի մարզիչ Առնե Սլոտի գլխավորությամբ իր առաջին մրցաշրջանում նվաճեց իր 20-րդ Անգլիայի տիտղոսը։ Գերմանացի մարզիչ Յուրգեն Կլոպի գլխավորությամբ «Լիվերպուլը» Պրեմիեր Լիգայի տիտղոսը նվաճել է միայն մեկ անգամ։ Դա տեղի է ունեցել մասնագետի ղեկավարության հինգերորդ տարում՝ 2019/2020 մրցաշրջանում։