The Athletic․ Կառլո Անչելոտտին թիմի հանդերձարանում հայտնել է իր ծրագրերի մասին

Իտալացի մասնագետը Կառլո Անչելոտտին կհեռանա «Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզչի պաշտոնից և կգլխավորի Բրազիլիայի հավաքականը։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։

65-ամյա իտալացու պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը, բայց նա արդեն տեղեկացրել է հանդերձարանին ակումբից հեռանալու իր մտադրության մասին։ Մարզիչը, ինչպես սպասվում է, կփոխի աշխատանքը հունիսին՝ մինչև Ակումբային աշխարհի առաջնության մեկնարկը։

Առաջիկա ժամերին և օրերին կողմերի միջև տեղի կունենան հետագա բանակցություններ՝ համագործակցության դադարեցման մանրամասները համաձայնեցնելու համար։

Մադրիդյան ակումբի ղեկավարությունը պետք է ընտրություն կատարի, թե ով կգլխավորի թիմը Ակումբային աշխարհի առաջնությունում՝ ժամանակավոր մարզիչ, թե՞ մշտական։ Ֆավորիտները համապատասխանաբար Սանտիագո Սոլարին և Խաբի Ալոնսոն են։ Ալոնսոն ներկայումս մարզում է «Բայերը»։

Այս մրցաշրջանում «Ռեալ Մադրիդը» դուրս մնաց Չեմպիոնների Լիգայից քառորդ եզրափակիչում, պարտվեց Իսպանիայի գավաթը եզրափակչում և երկրորդն է Լա Լիգայում՝ չորս միավորով զիջելով «Բարսելոնային»։