«Ռեալ Մադրիդը» հետաքրքրություն է ցուցաբերում «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի թեկնածության նկատմամբ, ով այժմ «Ռեդ Բուլի» գլոբալ ղեկավարն է։
Ինչպես հայտնում է Marca-ն, «Ռեալ Մադրիդի» ներկայացուցիչները երկու անգամ զանգահարել են Կլոպին՝ նրա ապագայի ծրագրերի մասին տեղեկանալու համար։
Նշվում է, որ այս պահին գերմանացի մասնագետը չի պլանավորում վերադառնալ մարզչական աշխատանքի։
Յուրգեն Կլոպը «Լիվերպուլում» աշխատել է 2015-ից մինչև 2024 թվականը։ 2025 թվականի հունվարի 1-ից մասնագետը սկսել է կատարել «Ռեդ Բուլի» գլոբալ ղեկավարի պարտականությունները։
Հիշեցնենք, որ «Լիվերպուլի» հետ միասին Յուրգեն Կլոպը հաղթել է Պրեմիեր Լիգան և Չեմպիոնների Լիգան։