Հայտնի են կանանց Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ խաղի մասնակիցները

Հայտնի են ընթացիկ մրցաշրջանի կանանց Չեմպիոնների Լիգայի եզրափակիչի մասնակիցները։

«Բարսելոնայի» ֆուտբոլիստները Լոնդոնում կայացած կիսաեզրափակչի պատասխան խաղում 4-1 հաշվով (ընդհանուր 8-2) հաղթեցին «Չելսիին» և դուրս եկան մրցաշարի եզրափակիչ փուլ։ Իսկ երկրորդ մասնակիցը «Արսենալն» է, որը հյուրընկալվելիս 4-1 հաշվով (ընդհանուր 5-3) հաղթեց կանանց Չեմպիոնների Լիգայի պատմության ամենատիտղոսակիր ակումբին՝ «Լիոնին»։

Այսպիսով, «Բարսելոնան» և «Արսենալը» դուրս եկան մրցաշարի եզրափակիչ փուլ։ Հանդիպումը կկայանա մայիսի 24-ին Լիսաբոնի «Ժոզե Ալվալադե» մարզադաշտում։