Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» 2-0 հաշվով հաղթեց «Նոթինգհեմ Ֆորեստին»։
«Քաղաքայինների» կազմից աչքի ընկան Յոշկու Գվարդիոլը և Ռիկո Լյուիսը։
Այսպիսով, Պեպ Գվարդիոլայի թիմը դուրս եկավ Անգլիայի գավաթի եզրափակիչ փուլ, որտեղ կմրցի «Քրիստալ Փելասի» հետ։ Հանդիպումը կկայանա Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում մայիսի 17-ին։