Լամին Յամալի հայրը խոստովանել է, որ ինքը նախկինում «Ռեալի» երկրպագու է եղել

Մունիր Նասրաուին՝ «Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալի հայրը, խոսել է իր նախկին ակումբային նախասիրությունների մասին։

«Նույնիսկ եթե ես նախկինում «Ռեալ Մադրիդի» երկրպագու եմ եղել, ինձ համար միևնույն է։ «Բարսելոնան» է ինձ կերակրում», – ասել է Նասրաուին։

Հիշեցնենք, որ շաբաթ երեկոյան տեղի ունեցավ Իսպանիայի գավաթի եզրափակիչը, որում «Բարսելոնան» 3-2 հաշվով հաղթեց «Ռեալ Մադրիդին»։