Հարձակվող Թոմաս Մյուլերը կարող է տեղափոխվել Ճապոնիայի առաջնություն։ Այս մասին հայտնում է Japanese Football-ը։
Ըստ աղբյուրի, Մյուլերի ծառայություններով հետաքրքրված է «Վիսել Կոբեն», որի կազմում ժամանակին հանդես է եկել Անդրես Ինյեստան։
Ավելի վաղ ինսայդեր Քրիստիան Ֆալկը հայտնել էր, որ փորձառու գերմանացու ծառայություններով հետաքրքրված էր «Ֆիորենտինան»: Իտալական ակումբը առաջարկ է արել Մյուլերին, սակայն Թոմասը հրաժարվել է միանալ իտալական ակումբին։
35-ամյա հարձակվողը «Բավարիայում» հանդես է գալիս 2009 թվականի հուլիսից, Մյուլերն այս ամառ կդառնա ազատ գործակալ։