Ապրիլի 26-ին «Վուլվերհեմփթոնը» Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում ընդունեց «Լեսթերին» և հաղթեց մրցակցին 3:0 հաշվով։
Խաղի առաջին գոլը խփեց «Վուլվզի» հարձակվող Մաթեուս Կունյան, ով նաև կատարեց երկու գոլային փոխանցում։
Կունյայի համար այս գոլը 15-րդն էր Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում։ Պրեմիեր լիգայի պատմության մեջ ոչ մի բրազիլացի մեկ մրցաշրջանում ավելի շատ գոլ չի խփել։ Ռոբերտո Ֆիրմինոն («Լիվերպուլի» կազմում՝ 2017/18 մրցաշրջանում) և Գաբրիել Մարտինելին («Արսենալի» կազմում՝ 2022/23 մրցաշրջանում) նույնպես խփել են 15-ական գոլ։
«Վուլվերհեմփթոնը» այս մրցաշրջանում դեռ չորս խաղ ունի անցկացնելու։