🎥 Անտոնիո Ռյուդիգերը կարող է որակազրկվել

«Ռեալ Մադրիդի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը կարող է երկարաժամկետ որակազրկում ստանալ «Բարսելոնայի» դեմ հանդիպման վերջնամասում մրցավարի վրա հարձակվելու փորձի համար։

Ըստ AS պարբերականի՝ նա կարող է բաց թողնել 4-ից 12 հանդիպում։

Խաղի վերջին րոպեներին Ռյուդիգերը լիովին կորցրեց իր հանգստությունը Կիլիան Մբապպեի կողմից Էրիկ Գարսիայի նկատմամբ կատարված խախտումից հետո, որի համար նա կարմիր քարտ ստացավ։

Դրանից հետո գերմանացի պաշտպանը փորձել է հարձակվել հանդիպման մրցավար Բուրգոս Բենգոեչեայի վրա, ինչպես նաև սառույցի տոպրակով հարվածել նրան։

Կենտրոնական պաշտպանին ետ են պահել տեխնիկական գոտում գտնվող թիմակիցները և մադրիդյան ակումբի մարզչական շտաբի անդամները։

Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվեց «Բարսելոնայի»՝ 3-2 հաշվով հաղթանակով, ինչի արդյունքում կատալոնական ակումբը պատմության մեջ 32-րդ անգամ դարձավ Իսպանիայի գավաթակիր։