Ֆերմին Լոպես. «Ես ավելին եմ ուզում»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը խոսել է Իսպանիայի գավաթը նվաճելու մասին։ Եզրափակչում կատալոնացիները  3-2 հաշվով պարտության մատնեց «Ռեալ Մադրիդին»։

«Մենք երկու տիտղոս նվաճեցի՞նք։ Ոչ, ոչ, մենք չենք ուզում դրանով կանգ առնել։ Մենք ավելին ենք ուզում։ ես ավելին եմ ուզում», – ասել է իսպանացի կիսապաշտպանը։

Հիշեցնենք, որ կատալոնական ակումբը Իսպանիայի գավաթի եզրափակչում, հաղթելով «Ռեալ Մադրիդին», 32-րդ անգամ նվաճեց Իսպանիայի Արքայական Գավաթը։