Ռուբեն Ամորիմ․ «Անցյալում նման բան երբեք չէիք տեսել «Մանչեսթեր Յունայթեդում»»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է թիմի այս մրցաշրջանի դժվարությունների մասին։

«Կարմիր սատանաները» Պրեմիեր լիգայի աղյուսակում զբաղեցնում են 15-րդ տեղը՝ մինչև խաղաշրջանի ավարտը, ինչը, ակնհայտորեն, համարվում է ձախողում:

Կիրակի օրը «Բորնմութի» դեմ խաղից առաջ լրատվամիջոցները Ամորիմին հարցրին, թե ինչու է «Յունայթեդը» այդքան անհամոզիչ խաղում լիգայում։ Այդ հարցին Ամորիմը պատասխանեց այսպես․

«Անցյալում նման բան երբեք չէիք տեսել «Մանչեսթեր Յունայթեդում», բայց տեսել էիք այլ մեծ ակումբներում։ Օրինակ՝ նմանատիպ բան տեղի ունեցավ «Միլանի» հետ, որը նույնպես շատ խնդիրներ ուներ», – մամուլի ասուլիսում ասաց պորտուգալացի մարզիչը։