«Ռեալ Մադրիդը» շարունակում է հետաքրքրվել «Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսի ծառայություններով։ 24-ամյա արգենտինացին տարբեր աղբյուրների կողմից բազմիցս նշվել է որպես «արքայական» ակումբի տրանսֆերային նպատակներից մեկը։
Գործարքը հեշտ չի լինի իրականացնել կիսապաշտպանի բարձր գնի պատճառով, բայց «Ռեալը», ըստ Fichajes-ի, ունի ծրագիր. «սերուցքայինների» ղեկավարությունը պատրաստ է «Չելսիին» առաջարկել 20-ամյա Արդա Գյուլերի փոխանակում և լրացուցիչ 40 միլիոն եվրո վճար։
Transfermarkt-ը Էնցո Ֆերնանդեշի արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո, մինչդեռ Արդա Գյուլերինը՝ 45 միլիոն։ Խաղացողների ներկայիս պայմանագրերը նախատեսված են համապատասխանաբար մինչև 2032 և 2029 թվականները։