Ֆերան Տորես․ «Այդ առումով ամենադժվար խաղն էր»

Իսպանացի հարձակվող Ֆերան Տորեսը գովաբանել է «Բարսայի» քամբեքը «Ռեալ Մադրիդի» նկատմամբ (3-2) Իսպանիայի գավաթի եզրափակչում։

«Ֆիզիկականը․․․ այդ առումով ամենադժվար խաղը, դա անկասկած է։ Մենք ցույց տվեցինք, որ ունենք հիանալի թիմ և չենք հանձնվում։ Եվ ավելի լավ է, որ մրցակիցը Մադրիդն էր, նրանց դեմ խաղալը շատ դժվար է», – ասաց «Բարսելոնայի» կիսապաշտպանը։