🎥 «Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդ»․ առաջին խաղակեսի ամփոփում

Ավարտվեց Իսպանիայի Գավաթի եզրափակիչ «Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդ» հանդիպման առաջին խաղակեսը։ Առաջին 45 րոպեներից հետո խաղի հաշիվը 1-0 է՝ «Բարսելոնայի» օգտին։

11-րդ րոպեին խաղադաշտից հեռացավ Ֆերլան Մենդին, նրան փոխարինեց Ֆրան Գարսիան։
28-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Պեդրին` ֆանտաստիկ գոլի հեղինակ դառնալով։