Անգլիայի Գավաթ․ «Քրիսթալ Փելասը» խոշոր հաշվով հաղթեց «Ասթոն Վիլային»

Անգլիայի գավաթի կիսաեզրափակչում «Քրիսթալ Փելասը» 3-0 հաշվով հաղթեց «Ասթոն Վիլային»։

Հանդիպման 31-րդ րոպեին Էբերեչի Էզեն բացեց հաշիվը։ 58-րդ րոպեին Իսմայիլա Սարը մեծացրեց «Արծիվների» առավելությունը, իսկ ավելացված ժամանակում սենեգալցին դուբլ ձևակերպեց։ «Քրիսթալ Փելասը» դարձավ Անգլիայի գավաթի եզրափակիչի առաջին մասնակիցը։

Թիմը գավաթի համար կմրցի «Նոթինգհեմ Ֆորեսթ» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպման հաղթողի հետ, որը կկայանա կիրակի՝ ապրիլի 27-ին։