Էրլինգ Հոլանդի գործակալը մեկնաբանել է նորվեգացու՝ «Ռեալ Մադրիդ» հնարավոր տեղափոխության մասին լուրերը

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի գործակալ Ռաֆայելա Պիմենտան խոսել է ֆուտբոլիստի «Ռեալ Մադրիդ» հնարավոր տեղափոխության մասին։

«Մարդիկ սիրում են խոսել, և լուրեր միշտ կլինեն։ Ես երբեք մեկնաբանություններ չեմ անում այս թեմայի շուրջ և երբեք չեմ կապվում լրատվամիջոցների հետ։ Կա՞ պայմանագրում հետգնման տարբերակ։

Ես երբեք չեմ մեկնաբանում պայմանագրի պայմանները։ Էրլինգն ունի որոշակի ազատություն», – ասել է Ռաֆայելան Meczyki-ին։

Էրլինգ Հոլանդի ներկայիս պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ ուժի մեջ է մինչև 2033/2034 մրցաշրջանի ավարտը, այսինքն՝ ևս ինը տարի։ Հեղինակավոր Transfermarkt պորտալը 24-ամյա նորվեգացուն գնահատում է 200 միլիոն եվրո։