Ռաֆինյա. «Կարծում եմ՝ կընդունեի առաջարկը»

«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյա Դիասը պատասխանել է Սաուդյան Արաբիայից ստացված առաջարկի մասին լուրերին։

«Երեկ ինձ Սաուդյան Արաբիայից առաջարկի մասին լուր ուղարկեցին։ Անկեղծ ասած, կարծում եմ՝ կընդունեի առաջարկը, եթե այն ստանայի անցյալ տարի։ Ինձ համար հոգեբանորեն դժվար էր, և այդ գումարը կփոխեր իմ ընտանիքի կյանքը։ Բայց այս պահին փողի հարցը ինձ չի հետաքրքրում», – Ռաֆինյայի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։

Այս մրցաշրջանում Ռաֆինյան բոլոր մրցաշարերում անցկացրել է 49 խաղ, խփել 30 գոլ և կատարել 23 գոլային փոխանցում։ Ռաֆինյայի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։