Մադրիդի «Ռեալի» հարձակվողը կարող է բաց թողնել «Բարսելոնայի» դեմ խաղը

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեի Իսպանիայի գավաթի եզրափակչին մասնակցելու վերաբերյալ որոշումը կկայացվի այսօր։ Այս մասին հայտնում է El Partidazo de COPE-ն։

Ֆրանսիացին վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի «Արսենալի» դեմ խաղում (1-2) և չի մասնակցել Լա Լիգայի շրջանակներում «Ատլետիկի» (1-0) և «Խետաֆեի» (1-0) դեմ խաղերին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին անձնական զրույց կունենա հարձակվողի հետ՝ վերջնական որոշում կայացնելու համար։

Եթե Մբապպեն խաղադաշտ դուրս գա մեկնարկային կազմում, Ռոդրիգոն, հավանաբար, կմնա պահեստայինների նստարանին։

«Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդ» խաղը կկայանա ապրիլի 26-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23։55-ին։