«Բարսլոնան» մոտ է իր առաջին տրանսֆերը կատարելուն

Ինչպես հայտնում է Sky Sports-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը՝ Լևերկուզենի «Բայերի» կենտրոնական պաշտպան Ջոնաթան Տան արդեն մի քանի շաբաթ է, ինչ բանավոր համաձայնություն ունի «Բարսելոնայի» հետ ամառային տրանսֆերի վերաբերյալ։

Ավելի վաղ 29-ամյա գերմանացին հայտարարել էր, որ մրցաշրջանի ավարտին կհեռանա «Բայերից»։ Նա դեռ չի համաձայնեցրել ակումբի հետ նոր պայմանագիրը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբ տեղափոխությունը այս փուլում չի կարող ավարտվել։ Կողմերի միջև դեռևս ոչինչ չի ստորագրվել, չնայած բանավոր համաձայնություն կա։

Հիշեցնենք, որ Ջոնաթան Տան միացել է «Բայերին» 2015 թվականին։

Այդ ընթացքում նա խաղացել է 398 հանդիպում, դարել է 17 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։