Մադրիդի «Ռեալը» հայտարարություն է արել վաղը կայանալիք Իսպանիայի Գավաթի եզրափակիչ հանդիպման վերաբերյալ։
«Վերջին ժամերին ի հայտ եկած խոսակցությունների լույսի ներքո՝ «Ռեալը» հայտարարում է, որ մեր թիմը երբեք չի դիտարկել վաղվա եզրափակչից դուրս գալու հնարավորությունը։
Մեր ակումբը հասկանում է, որ այս հանդիպմանը նշանակված մրցավարների՝ եզրափակիչից 24 ժամ առաջ արված ցավալի և ոչ տեղին հայտարարությունները չեն կարող ստվերել համաշխարհային նշանակության սպորտային իրադարձությունը, որը դիտելու են հարյուր միլիոնավոր մարդիկ։
Մենք նաև հարգում ենք բոլոր երկրպագուներին, ովքեր պատրաստվում են մեկնել Սևիլիա և բոլոր նրանց, ովքեր արդեն Անդալուսիայի մայրաքաղաքում են։
«Ռեալը» կարծում է, որ ֆուտբոլի արժեքները պետք է գերակայեն՝ չնայած այն թշնամանքին և չարությանը, որ եզրափակչի համար նշանակված մրցավարներն այսօր ևս մեկ անգամ դրսևորեցին մեր ակումբի նկատմամբ», – ասված է ակումբի հայտարարության մեջ։