Մադրիդի «Ռեալը» չեղարկել է մամուլի ասուլիսը և կարող է բոյկոտել «Բարսելոնայի» հետ Իսպանիայի գավաթի եզրափակիչը

Մադրիդի «Ռեալը» չեղարկել է «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչից առաջ մամուլի ասուլիսը և մարզումը, հաղորդում է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Մադրիդյան ակումբը նաև չեղարկել է մարզիչների լուսանկարահանումը խաղից առաջ։ Իսպանական լրատվամիջոցների տվյալներով՝ Մադրիդի «Ռեալը» քննարկում է եզրափակիչը բոյկոտելու հարցը՝ մրցավար Ռիկարդո դե Բուրգոս Բենգոեչեայի նշանակման պատճառով, ով այսօրվա մամուլի ասուլիսում պատասխանելով «Ռեալ Մադրիդի» հեռուստատեսության կողմից մրցավարների վրա ճնշման մասին հարցին՝ լաց է եղել։

Ավելի վաղ «Ռեալ Մադրիդի» ակումբային հեռուստատեսությունը տեսանյութ էր ցուցադրել, որը վերլուծում էր Բենգոեչեայի սխալները։

«Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդ» խաղը նախատեսված է ապրիլի 26-ին Սևիլիայում՝ «Օլիմպիական» մարզադաշտում։