«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկն ասել է, որ Լամին Յամալը անակնկալ է պատրաստում «Ռեալ Մադրիդի» համար։
Շաբաթ օրը «Բարսելոնան» Իսպանիայի գավաթի եզրափակչում կխաղա մադրիդյան ակումբի հետ։
«Լամինը անհավանական խաղացող է իր տարիքի համար։ Նա ունի ինչ-որ յուրահատուկ բան ձեզ համար, շուտով կտեսնեք…» – ասել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը։
Ֆլիկը ժպիտով ակնարկեց, որ Լամինը «անակնկալ» է պատրաստում գավաթի եզրափակչի համար։
Նշվում է, որ Յամալը մարզմանը ներկայացել է բրդյա գլխարկով։ Անակնկալը, հավանաբար, կապված է կատալոնացու սանրվածքի հետ։
