Անգլիական գրանդները հետաքրքրված են Քոուլ Պալմերի ծառայություններով

Եվրոպայի լավագույն ակումբներն արդեն ակտիվորեն պատրաստվում են ամառային տրանսֆերային պատուհանին։

Ինչպես հաղորդում է TEAMtalk-ը՝ հղում անելով լրագրող Սայմոն Ֆիլիպսին, «Չելսիի» հարձակողական կիսապաշտպան Քոուլ Պալմերը հետաքրքրություն է ներկայացնում Պրեմիեր լիգայի ևս երկու առաջատար ակումբների համար։

Այսպիսով, 22-ամյա Պալմերով հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթին» և «Լիվերպուլը»։ Հարկ է նշել, որ Պալմերը «Մանչեսթեր Սիթիի» ակադեմիայի սան է։

Նա տեղափոխվեց «Չելսի» 2023 թվականին, քանի որ բավարար խաղաժամանակ չէր ստանում «Քաղաքացիների» կազմում։ Ավելացնենք, որ հեղինակավոր Transfermarkt պորտալը Քոուլ Փալմերին գնահատում է 130 միլիոն եվրո։