«Նապոլին» հայտարարել է ֆուտբոլիստին վաճառլու պատրաստակամության մասին

Իտալական «Նապոլի» ակումբը հայտարարել է կիսապաշտպան Ստանիսլավ Լոբոտկային վաճառելու պատրաստակամության մասին։

Սլովակիայից 30-ամյա հենակետային կիսապաշտպանով հետաքրքրված են «Պարի Սեն Ժերմենը» և «Մանչեսթեր Յունայթեդը»։ Նեապոլիտանական ակումբը, որը ձգտում է թարմացնել իր կազմը, ցանկանում է ֆուտբոլիստի համար ստանալ 40 միլիոն եվրո, ինչը կարող է վախեցնել պոտենցիալ գնորդներին, հաղորդում է Tuttomercato-ն։

Լոբոտկան «Նապոլիում» խաղում է 2020 թվականից, որտեղ տեղափոխվել է իսպանական «Սելտայից» 20 միլիոն եվրոյի դիմաց։ Այս մրցաշրջանում խաղացողը, ով կարող է խաղալ նաև կենտրոնական կիսապաշտպանությունում, խաղադաշտ է դուրս եկել բոլոր մրցաշարերում 32 խաղի, կատարել 2 գոլային փոխանցում և ստացել 3 դեղին քարտ։