Իսպանական «Բետիս» ակումբը որոշում է կայացրել հարձակվող Անտոնիի վերաբերյալ։ Ըստ The Telegraph-ի՝ Լա Լիգայի ակումբը ցանկանում է երկարաձգել բրազիլացու վարձակալության պայմանագիրը ևս մեկ տարով՝ մինչև 2025/2026 մրցաշրջանը։
Բետիսը ներկայումս պատրաստում է համապատասխան առաջարկ։ Էնթոնին «Բետիսին» է միացել հունվարին։ Այդ ժամանակվանից ի վեր, 18 խաղում բրազիլացի ֆուտբոլիստը խփել է հինգ գոլ և կատարել չորս գոլային փոխանցում թիմակիցներին։
Աղբյուրը նշում է, որ «Բետիսը» հնարավորություն չունի գնելու Էնթոնիին, ուստի նրանք վճռականորեն տրամադրված են երկարաձգել վարձակալությունը։ Իսպանական ակումբը ներկայումս 25-ամյա ֆուտբոլիստին վճարում է բրազիլացու «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կնքված պայմանագրով նախատեսված աշխատավարձի 84%-ը։
«Բետիսը» Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է հինգերորդ տեղը։