Ֆերլան Մենդին ապաքինվել է վնասվածքից

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ֆերլան Մենդին, որը մարտի 12-ից չի խաղացել, վերականգնվել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի՝ «Ատլետիկոյի» դեմ պատասխան խաղում ստացած վնասվածքից։

Marca-ի տվյալներով՝ ֆրանսիացին ոչ միայն պատրաստ է խաղադաշտ դուրս գալ, այլև մեկնարկային կազմում կլինի «Ռեալի» կազմում Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ՝ «Բարսելոնայի» դեմ խաղում, որը կկայանա ապրիլի 26-ին։

Մենդին մասնակցել է մադրիդյան ակումբի վերջին երկու մարզումներին և որևէ անհարմարություն չի զգացել, ուստի թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին որոշել է ֆուտբոլիստին խաղադաշտ դուրս բերել շաբաթ օրը՝ առաջին րոպեներից։