Թոմաս Մյուլերը նոր առաջարկ է ստացել կարիերան շարունակելու համար

Գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերը, ով մրցաշրջանի ավարտին կհեռանա «Բավարիայից», առաջարկ է ստացել ԱՄՆ-ից։

Այս մասին հայտնել է Bild-ը։

Աղբյուրի համաձայն՝ հարձակվողին առաջարկվել է տեղափոխվել MLS-ում հանդես եկող «Ցինցինատի» ակումբ։ Սակայն Մյուլերը հրաժարվել է ամերիկյան թիմի առաջարկից։ Ամռանը Մյուլերը ազատ գործակալի կարգավիճակ կունենա։

«Բավարիայի» ղեկավարությունը որոշել է չերկարաձգել պայմանագիրը 35-ամյա խաղացողի հետ։

Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 26 հանդիպման, դառնալով՝ մեկ գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։