Վոյցեխ Շչեսնի․ «Թիմը լավ է խաղում, ես պարզապես փորձում եմ ամեն ինչ չփչացնել»

«Բարսելոնայի» դարպասապահ Վոյցեխ Շչեսնին կարծում է, որ ինքը մեծ ներդրում չունի թիմի անպարտելի շարքում։

Կատալոնացիները լեհ դարպասապահի մասնակցությամբ բոլոր մրցաշարերում չէին պարտվել 22 խաղում (19 հաղթանակ և 3 ոչ-ոքի)։ Շարքը ընդհատվեց Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի՝ Դորտմունդի «Բորուսիայի» հետ պատասխան խաղում (1-3)։

«Կարծում եմ՝ սա մեծ թվով հանգամանքների արդյունք է։ Իմ ներդրումը այն փաստում, որ մենք ոչ մի խաղ չենք պարտվել, բավականին աննշան է։

Թիմը շատ լավ ֆուտբոլ է խաղում, շատ գոլեր է խփում։ Ես պարզապես փորձում եմ ամեն ինչ չփչացնել նրանց համար։ Այսքանը։ Ես պարզապես բախտավոր էի, որ սկսեցի խաղալ, երբ թիմը սկսեց հաղթել։

Կարևոր է նաև, թե ինչպես ենք մենք պաշտպանվում։ Այն փաստը, որ խաղացողները ցանկանում են պաշտպանվել, խոչընդոտել յուրաքանչյուր հարվածին, հաղթել յուրաքանչյուր պայքարում, շատ ավելի հեշտացնում է իմ աշխատանքը։ Ես կարող եմ պարզապես՝ ավելի լավ արտահայտվելու բացակայության պատճառով՝ գնալ և ծխախոտ ծխել», – Շչեսնիի խոսքերն է մեջբերում ESPN-ը։