Հայտնի է Լա Լիգայի ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստի անունը

«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին ճանաչվել է Լա Լիգայի ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է առաջնության պաշտոնական կայքը։

Քվեարկության ժամանակ «կապտանռնագույնների» կիսապաշտպանը գերազանցել է Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսին, «Վալենսիայի» դարպասապահ Գեորգի Մամարդաշվիլիին, «Էսպանյոլի» կիսապաշտպան Խավիեր Պուադոյին և «Մալյորկայի» կիսապաշտպան Սերխի Դարդերին։

Ապրիլին Պեդրին մասնակցել է իսպանական Պրիմերայի չորս հանդիպման, որոնցում գոլի հեղինակ չի դարձել։ 22-ամյա ֆուտբոլիստը 33-րդ տուրի «Մալյորկայի» հետ խաղից հետո (1-0) ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։

Այս մրցաշրջանում Պեդրին առաջին անգամ ճանաչվել է Լա Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ։