Էնդրիկը անսպասելի որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

Բրազիլացի հարձակվող Էնդրիկը պատրաստ է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանալ Մադրիդի «Ռեալից» և վարձավճարով տեղափոխվել մեկ այլ ակումբ։ Այս մասին հայտնում է Relevo-ն։

Ըստ աղբյուրի՝ բրազիլացի հարձակվողը դժգոհ է մադրիդյան թիմում իր խաղաժամանակից և պատրաստ է մտածել հեռանալու մասին։

Հիշեցնենք, որ Էնդրիկը Մադրիդի «Ռեալին» է միացել անցած ամառ՝ «Պալմեյրասից» տեղափոխվելուց հետո։

Transfermarkt պորտալը Էնդրիկին գնահատում է 40 միլիոն եվրո։