Պեդրո Պորրոն կարիերան շարունակելու երեք տարբերակ ունի

«Թոթենհեմի» աջ պաշտպան Պեդրո Պորրոն կարող է փոխել ակումբային գրանցումը։ Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին», ինչպես ավելի վաղ հաղորդվում էր։

«Բավարիան» և «Յուվենտուսը» ծրագրում են «Քաղաքայինների» հետ մրցել 25-ամյա ֆուտբոլիստի համար, հայտնում են անգլիական լրատվամիջոցները։ Լոնդոնյան ակումբը ինչպես հայտնի է, խաղացողի համար պահանջում է մոտ 60 մլն եվրո։

Պեդրո Պորրոյի տրանսֆերային արժեքը Transfermarkt պորտալը գնահատում է 45 մլն եվրո։ Ֆուտբոլիստը լոնդոնցիների հետ պայմանագիր ունի մինչև 2028 թվականի ամառը։

Այս մրցաշրջանում իսպանացին թիմի կազմում անցկացրել է 46 հանդիպում՝ դառնալով երեք գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։