Լամին Յամալը կարևոր հանդիպում է անցկացրել «Բարսելոնայի» ղեկավարության հետ

«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը մոտ է կատալոնական ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելուն։

Ինչպես հայտնում է El Chiringuito-ն, Յամալն իր գործակալ Ժորժե Մենդեշի հետ հանդիպում է անցկացրել ակումբի ղեկավարության հետ։ Կողմերը քննարկել են նոր պայմանագրի պայմանները։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լամին Յամալը նոր աշխատանքային պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ հուլիսին, երբ լրանա նրա 18 տարին։