Պաշտոնական․ Ջեյմի Վարդին կլքի «Լեսթերը»

«Լեսթերի» 38-ամյա հարձակվող Ջեյմի Վարդին հայտարարել է մրցաշրջանի ավարտից հետո թիմից հեռանալու իր որոշման մասին։

«Մենք կարող ենք հաստատել, որ լեգենդար հարձակվող Ջեյմի Վարդին այս ամառ կլքի «Լեսթեր Սիթին» 13 մրցաշրջանից հետո, որոնց ընթացքում նա դարձավ մեր լավագույն ֆուտբոլիստը»,- ասվում է ակումբի հաղորդագրության մեջ։

Անգլիացին «Լեսթերում» հանդես է գալիս 2012 թվականից, «աղվեսների» հետ ֆուտբոլիստը Չեմպիոնշիփից բարձրացավ Պրեմիեր Լիգա, իսկ 2015/2016 մրցաշրջանում նա օգնեց «Լեսթերին» հաղթել Անգլիայի առաջնությունում։ Այդ մրցաշրջանից հետո Վարդին ճանաչվեց Պրեմիեր Լիգայի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։

Վարդին «աղվեսների» կազմում անցկացրել է 496 հանդիպում՝ դառնալով 198 գոլի և 69 գոլային փոխանցման հեղինակ։