«Միլանի» գլխավոր մարզիչ Սերժիու Կոնսեյսաոն մեկնաբանել է խոշոր հաշվավ հաղթանակը Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչում «Ինտերի» դեմ հանդիպմանը։ Պորտուգալացու գլծավորած թիմը հաղթեց 3-0 հաշվով։
«Ինձ դուր եկավ թիմի վերաբերմունքն ու համախմբվածությունը պաշտպանությունում և հարձակման ժամանակ:
Առաջին րոպեներին մենք մի փոքր տանջվեցինք, բայց վերջում գոլ խփեցինք։ Իսկ հետո երկրորդ խաղակեսում իսկապես բարձր մակարդակ ցուցադրեցինք:
Թիմն ունի որակ, բայց նաև համեստություն և յուրաքանչյուր հանդիպմանը հաղթելու ցանկություն»,- Կոնսեյսաուի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։