Սիմոնե Ինձագին անդրադարձել է «Միլանից» կրած պարտությանը

Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է Իտալիայի գավաթի 2024/2025 մրցաշրջանի կիսաեզրափակիչում «Միլանից» կրած խոշոր հաշվով պարտության մասին․

«Շատ ենք ցավում մեր երկրպագուների համար, ովքեր այսօր մեծ թվով մեզ հետ էին: Սա ֆուտբոլ է. «Միլանն» արժանի էր հաղթանակի։ Ակնհայտ է, որ մենք սովոր չենք երկու անգամ անընդմեջ պարտվելուն։ Պետք է ճիշտ վերլուծել այս երկու պարտությունները։

Միգուցե Դե Վրեյի գոլը կարող էր մեզ վերադարձնել, բայց պետք է արժանին մատուցել «Միլանին», որն այս մրցաշրջանի հինգ հանդիպմանը մեզ միշտ դժվար դրության մեջ է դրել: Առաջին հերթին մենք պետք է ավելին անեինք», – Ինձագիի խոսքերն է մեջբերում TuttomercatoWeb-ը։