Վիրջիլ վան Դեյկ․ «Կարևոր չէ, թե երբ դա տեղի կունենա»

«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը մեկնաբանել է Պրեմիեր լիգայի «Արսենալ»-«Քրիսթալ Փելաս» հանդիպման արդյունքը։ Հիշեցնենք, որ թիմերը ոչ-ոքի են խաղացել 2-2 հաշվով, ինչը թույլ չի տվել կարմիրներին ժամանակից շուտ նվաճել Անգլիայի չեմպիոնի տիտղոսը:

«Կարևոր չէ, թե երբ դա տեղի կունենա, եթե դա տեղի չունենա չորեքշաբթի, մենք հնարավորություն կունենանք դա անել կիրակի օրը՝ սեփական երկրպագուների ներկայությամբ»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում BBC-ն։

«Արսենալը» կրճատել է տարբերությունը մինչև 12 միավոր, բայց դեռ մեկ խաղ ունի անցկացնելու: Եթե ​​«Լիվերպուլը» հաղթի «Թոթենհեմին» ապրիլի 27-ին, ապա պաշտոնապես կնվաճի առաջնության չեմպիոնի տիտղոսը։