«Բարսելոնան» հետաքրքրված է Լիսաբոնի «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Գյոկերեսի ծառայություններով։
Ինչպես հայտնում է El Nacional-ը, կատալոնացիները պատրաստ են վաճառել Ֆերան Տորեսին և Ռոնալդ Արաուխոյին, և այդ գործարքներից ստացված գումարը օգտագործել Գյոկերեսին գնելու համար։
Ըստ Transfermarkt-ի շվեդ հարձակվողի գինը 75 միլիոն եվրո է։
Վիկտոր Գյոկերեսն այս մրցաշրջանում անցկացրած 46 խաղում դարձել է 47 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։