Լուիս Ֆիգուն պատասխանել է Կառլո Անչելոտտիի հասցեին հնչող քննադատություններին։
«Ինձ շատ տարօրինակ է թվում այն, որ բոլորը կասկածի տակ են դնում Անչելոտտիի կարողությունները, ով, ի թիվս այլ բաների, «Ռեալի» պատմության ամենահաջող մարզիչն է:
Ինձ անհեթեթ է թվում, որ Չեմպիոնների լիգայի «Արսենալի» դեմ խաղից հետո ռադիոյով ու հեռուստատեսությամբ խոսվում է միայն նրա ապագայի մասին։ «Ֆուտբոլում անհնար է անընդհատ հաղթել, և դա վերաբերում է նաև Մադրիդի «Ռեալին», – La Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում ասել է Լոս Բլանկոսի նախկին կիսապաշտպանը։