Լամին Յամալը գրառում է կատարել «Էլ-Կլասիկոյին» ընդառաջ

Շաբաթ երեկոյան Իսպանիայում կկայանա ազգային գավաթի խաղարկությունը։ 2014 թվականից ի վեր առաջին անգամ եզրափակիչում կհանդիպեն երկրի երկու հիմնական թիմերը՝ «Բարսելոնան» և «Ռեալը»:

Խաղից մի քանի օր առաջ «Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը գրառում է կատարել սոցցանցում։ Տաղանդավոր ֆուտբոլիստը գրաոժռում է կատարել։

«Շաբաթ, շաբաթ, շաբաթ»,- ասվում է Յամալի ուղերձում։

17-ամյա խաղացողն ակնհայտորեն անհամբերությամբ է սպասում Էլ Կլասիկոին, որում թիմերը կպայքարեն գավաթի համար: Հավելենք, որ 2024/2025 մրցաշրջանում Լամին Յամալն անցկացրել է 47 պաշտոնական հանդիպում, որոնցում խփել է 14 գոլ և կատարել 22 գոլային փոխանցում թիմակիցներին։