Ռաֆինյան գերշահավետ առաջարկ է ստացել

«Բարսելոնայի» վինգեր Ռաֆինյան շատ շահավետ առաջարկ ունի արտասահմանից։

Ինչպես հաղորդում է իսպանական Sport-ը, Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալը» Ռաֆինյային առաջարկել է չորս տարվա պայմանագիր՝ 200 միլիոն եվրո (50 միլիոն եվրո մեկ մրցաշրջանում):

Ալ-Հիլալը պատրաստ է Ռաֆինյայի համար «Բարսելոնային» վճարել 100 միլիոն եվրո։ Կատալոնական ակումբը տրամադրված է բրազիլացի ֆուտբոլիստին պահել իր շարքերում, սակայն վերջնական որոշումը կկայացնի անձամբ Ռաֆինյան։

Անցած ամառ սաուդյան ակումբներն արդեն փորձել են ձեռք բերել նրան, բայց հետո Հանս-Դիտեր Ֆլիկը համոզեց խաղացողին մնալ: