Խավիեր Տեբաս․ «Պրեմիեր Լիգան վատնում է փողերը, մենք ունենք ամենաարդյունավետ առաջնությունը»

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը նշել է, որ Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը սպորտում ներդրումների առումով ամենաարդյունավետ առաջնությունն է։ Տեբասը որպես օրինակ է բերել Պրեմիեր Լիգան և իտալական Ա Սերիան։

«Պրեմիեր Լիգայում փողերը վատնում են, մենք սպորտում ներդրումների առումով ամենաարդյունավետ առաջնությունն ենք։ Իտալիան մեծ ներդրումներ է կատարում իր առաջնությունում, բայց նրանց խաղացողներն այնքան էլ արժեքավոր չեն տրանսֆերային շուկայում։ Մենք պետք է ձգտենք տնտեսական արդյունավետության և առաջնության ամբողջականության։

Մեր ակումբներն ամենաշատը ներդրում են անում առաջնության զարգացման համար։ Արտադրողականության այն ձևը, որն այժմ կա, ամենաարդիականն է»,- Տեբասի խոսքերը մեջբերում է իսպանական AS-ը։