Մյունխենի «Բավարիան» պատրաստ է բաժանվել պորտուգալացի կիսապաշտպան Ժոաու Պալինյայից։
Լրագրող Քրիստիան Ֆալկի խոսքով՝ գերմանական ակումբը կարող է վաճառել հենակետային կիսապաշտպանին «Ֆուլհեմին», որը հետաքրքրված է ֆուտբոլիստի վերադարձով։
Հիշեցնենք, որ Պալինյան «Բավարիա» է տեղափոխվել «Ֆուլհեմից» մինչև ընթացիկ մրցաշրջանի մեկնարկը 51 միլիոն եվրոյի դիմաց։
Աղբյուրի համաձայն՝ մյունխենցիները պատրաստ են վերադարձնել խաղացողին, սակայն կցանկանային վերադարձնել անցած ամառ նրա տրանսֆերի վրա ծախսված գումարի մի մասը։
29-ամյա կիսապաշտպանի պայմանագիրն ավարտվում է 2028 թվականի ամռանը։