«Ինտերը» բանավոր համաձայնություն է ստացել «Մարսելի» հարձակվող Լուիս Էնրիկեի տրանսֆերի համար։ Այս մասին հայտնում է Foot Mercato-ն։
Ավելի վաղ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ ֆրանսիական ակումբը պատրաստ է բաց թողնել 23-ամյա բրազիլացուն 30-35 միլիոն եվրոյի դիմաց։ Նրա պայմանագիրը «Մարսելի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։
Այս մրցաշրջանում Էնրիկեն 32 խաղում դարձել է 9 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։