Անգլիական գրանդը սկսել է բանակցությունները Վիկտոր Գյոկերեսի հետ

«Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Գյոկերեսը կարող է կարիերան շարունակել «Արսենալում»։

Այս մասին հայտնում է Football Insider-ը։

Աղբյուրի համաձայն՝ լոնդոնցիները սկսել են բանակցությունները ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ 26-ամյա շվեդացու հնարավոր տրանսֆերի շուրջ։

Այս մրցաշրջանում Գյոկերեսը անցկացրել է 46 հանդիպում՝ դառնալով 47 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։